EXW (Ex Works, ֆրանկո գործարան): Այս պայմանի համաձայն վաճառողի պարտականությունները համարվում են ավարտված այն պահից, երբ գնորդին է տրամադրել ապրանքն իրեն պատկանող տարածքում (գործարան, պահեստ և այլն): Վաճառողը պատասխանատու չէ բեռնման աշխատանքների և արտահանման մաքսային ձևակերպումների համար, եթե այդ մասին պայմանագրում հատուկ նշում չկա: Այս պայմանը սահմանում է վաճառողի պարտականությունների նվազագույն չափը:

EXW տերմինի համաձայն վաճառողը պարտավոր է

  • Տրամադրել ապրանքն ու առևտրային բեռնագիրը, որը պահանջվում է ըստ պայմանագրի,
  • Գնորդի խնդրանքով իր իսկ ռիսկի և ծախսերի հաշվին օժանդակել՝ ստանալու արտահանման լիցենզիաների և պաշտոնական այլ փաստաթղթեր,
  • Գնորդին նախապես տեղեկացնել ապրանքի հանձնման տեղի ու ժամանակի մասին
  • Վճարել ապրանքի որակի, չափերի, քաշի, քանակի և այլ հատկանիշների ստուգման ծախսերը:

Գնորդը պարտավոր է՝

  • Վճարումները կատարել առքուվաճառքի պայմանագրի համաձայն,
  • Իրականացնել մաքսային բոլոր ձևակերպումները
  • Վճարել ապրանքին առնչվող բոլոր ծախսերը՝ սկսած այն պահից, երբ այն արդեն իր տրամադրության տակ է,
  • Վճարել նախքան ապրանքի բեռնումը ստուգումերի համար պահանջվող ծախսերը:

Աղբյուր՝ Արտաքին տնտեսական գործունեության տրանսպորտային ապահովում, 2010թ