FAS (Fee Alongside Ship)

Այս պայմանի համաձայն վաճառողը պարտավորվում է ապրանքը հասցնել նշված նավահանգիստ և բեռնաթափել նավամատույցում: Ըստ այս պայմանի՝ գնորդն իր վրա է վերցնում արտահանման մաքսային ձևակերպումները: Հարկ է նշել, որ այն կիրառելի է ծովային փոխադրումներում:

Վաճառողը պարտավոր է՝

  • Տրամադրել ապրանքը և բեռնագիրը
  • Ստանալ արտահանման լիցենզիա և կատարել մաքսային ձևակերպումները
  • Առաքել ապրանքը նավակող և ստանալ «մաքուր կոնոսամենտ», այսինքն՝ նավապետը հաստատում է, որ բեռը բարձվել է անվնաս
  • Վճարել է նախքան բարձումը կատարված բոլոր ծախսերը
  • Գնորդին տեղեկացնել ապրանքի՝ նավը բարձելու մասին
  • Եթե հարկավոր է՝ փաթեթավորել ապրանքն ու ապրանքանշել այն պատշաճ ձևով:

Գնորդը պարտավոր է՝

  • Վճարել ապրանքի գինն՝ ըստ պայմանագրում սահմանված կարգի
  • Ստանալ ներմուծման լիցենզիաներ և անհրաժեշտության դեպքում՝ վճարել ապրանքն այլ երկրների տարածքով տարանցիկ փոխադրման համար
  • Կնքել բեռնափոխադրման պայմանագիր
  • Բեռը նավի վրա բեռնելուց հետո կրել բոլոր ծախսերն ու ռիսկերը: