FOB (Free On Board)

Այս պայմանի համաձայն վաճառողն իր պարտականությունները կավարտի այն դեպքում, երբ բեռը նշված նավահանգստում հատի նավի եզրագիծը: Այդ պահից սկսած տրանսպորտային ռիսկն ու ծախսերը կրում է գնորդը: Նշված պայմանի համաձայն գնորդն իր վրա է վերցնում արտահանման մաքսային ձևակերպումները: Հարկ է նշել, որ այս պայմանը կիրառելի է միայն ծովային ու ներքին ջրային փոխադրումների ժամանակ:

Վաճառողը պարտավոր է՝

  • Տրամադրել ապրանքը և բեռնագիրը
  • Ստանալ արտահանման լիցենզիաներ և կատարել մաքսային ձևակերպումներ
  • Ապրանքն առաքել նավի տախտակամած և ստանալ «մաքուր կոնոսամենտ», այսինքն նավապետի հաստատումը, որ բեռը բարձվել է անվնաս
  • Նախքան բեռնումը կատարել բոլոր անհրաժեշտ ծախսերը
  • Գնորդին տեղեկացնել ապրանքը նավ բարձելու մասին
  • Եթե անհրաժեշտ է՝ փաթեթավորել ապրանքը և ապրանքանշել այն պատշաճորեն:

Գնորդը պարտավոր է՝

  • Վճարել ապրանքի գինը ըստ պայմանագրում սահմանված կարգի
  • Ստանալ ներմուծման լիցենզիաներ և անհրաժեշտության դեպքում վճարել ապրանքն այլ երկրների տարածքով տարանցիկ փոխադրման համար
  • Կնքել բեռնափոխադրման պայմանագիր

Բեռը նավի վրա բարձելուց հետո կատարել բոլոր անհրաժեշտ ծախսերն ու կրել ռիսկերը: