CFR (Cost and Freight)

Այս պայմանի համաձայն վաճառողը պետք է կատարի բոլոր ծախսերը, այդ թվում՝ նավափոխադրավճարը մինչև նշանակման նավահանգիստ բեռը հասցնելը, սակայն տրանսպորտային ռիսկը, ինչպես նաև նավի վրա բարձելուց հետո առաջացած լրացուցիչ բոլոր ծախսերը կատարում է գնորդը՝ սկսած այն պահից, երբ բարձման նավահանգստում բեռը հատում է նավի եզրագիծը: Այս պայմանի համաձայն վաճառողը կատարում է նաև արտահանման մաքսային ձևակերպումները և կրում դրա հետ առնչվող ծախսերը: Այս պայմանը ևս օգտագործվում է ծովային և ներքին ջրային փոխադրումների ժամանակ:

Վաճառողի պարտականություններն են՝

  • Առաքել ապրանքը և տրամադրել անհրաժեշտ փաստթղթերը
  • Վարձակալել տրանսպորտային միջոցը՝ բեռը մինչև նշանակման նավահանգիստ հասցնելու համար
  • Բարձել ապրանքը նավի վրա պայմանագրում նշված ժամկետներում
  • Տեղեկացնել գնորդին բեռի բարձման մասին
  • Բեռնագիրը «մաքուր» վիճակում փոխանցել գնորդին:

Գնորդը պարտավոր է՝

  • Ընդունել ապրանքի առաքումը և վճարել դրա համար
  • Իր հաշվին ստանալ ներմուծման լիցենզիաներ և կատարել մաքսային ձևակերպումներ
  • Նախքան ապրանքների բարձումը վճարել դրանց ստուգման արժեքը: