Պալլետները փայտից տախտակներ են, որոնք կարող են դիմանալ մինչև մի տոննա բեռի ծանրությանը: Պալլետի ամենատարածված տեսակներից է եվրոպալլետը:

Սերտիֆիկացված EUR-պալլետ կամ եվրոպալլետ

Չափսերը՝ 80x120x14.5 սմ
Եվրոպալլետի վերին հատվածը բաղկացած է 5 տախտակներից՝ լայն (145 մմ), նեղ (100 մմ) և այլն: Ստորին հատվածը բաղկացած է 3 տախտակներից (նեղ, լայն, նեղ): Այս պալլետների վրա օվալաձև շրջանակի մեջ նշվում է EUR՝ աջ կողմի ներքևի ոտքերի վրա: Մյուս ոտքերի վրա նույնպես կան նշաններ, բայց դրանք արդեն ցույց են տալիս արտադրողին (PKP, FS, DB և այլն), ինչպես նաև սերիայի և արտադրման տարեթվի մասին ինֆորմացիա: