2019 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ տարածաշրջանից դուրս այլ երկրներից ներկրվող բենզինի համար մաքսատուրքի դրույքաչափ է սահմանվելու:  Այս մասին հայտնեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

ԵԱՏՄ-ից դուրս այլ երկրներից ներմուծվող բենզինը հարկելու որոշումը կայացվել է 2014 թվականի հոկտեմբերի 14-ին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից:

Նշվում է, որ բենզինի ներմուծման համար նախատեսվում է կիրառել 2% մաքսատուրքի դրույքաչափ:

Վիճակագրական տվյալների համաձայն, 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 118,437 տոննա բենզին:

Աղբյուր՝ panarmenian.net