Գերմանիայի կառավարությունը Ենթակառուցվածքների նախարարությանը տվել է հավելյալ 4000 ավտոփոխադրման թույլտվություն:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տրանսպորտի և թվային ենթակառուցվածքների դաշնային նախարարությունը Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությանը տվել է հավելյալ 4000 թույլտվություն՝ միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների իրականացման համար:

Համաձայն ԳԴՀ Տրանսպորտի և և թվային ենթակառուցվածքների դաշնային նախարարության պաշտոնական նամակի, ուկրաինա-գերմանական երկու նախարարությունների մակարդակով բանակցությունների արդյունքում 2018թ.-ին Ուկրաինան կստանա ևս 2000 թույլտվություն՝ Եվրո-3 և նույնքան Եվրո-4 կատեգորիաների համար:

Այս թույլտվությունները կարող են նաև օգտագործվել Եվրո-5 կատեգորիայի տրանսպորտային միջոցների համար:

Ավելի վաղ, Ուկրաինան և Չեխիան պայմանավորվել են ավտոմոբիլային բեռնափոխադրումների թույլտվությունների քվոտաների մեծացման մասին: