Հայելիների փոխարեն տեսախցիկներ. Սա նոր Mercedes Actros-ի մասին է, թվով երրորդ սերունդը: Ի տարբերություն Ford-ի բեռնատարի և դեռևս վաճառքի չհանված Tesla-ի, Mercedes-ի սերիական արտադրության բեռնատարների վրա օգտագործվող տեսախցիկներն առաջինն են աշխարհում: Տեսախցիկների պատկերները երևում են 15-դյույմանոց էկրանների վրա, որոնք գտնվում են դիմապակու վրա: Ի դեպ, ըստ ցանկության, կարելի է թողնել նաև հետևի տեսադաշտի սովորական հայելիները:

Նոր քարշակի սրահում կա նաև մեկ այլ զույգ էկրան՝ դրանցից մեկը (10-դյույմանոց), ինչպես և նոր մարդատար մեքենաների դեպքում, փոխարինում է ավանդական սարքերին, իսկ երկրորդը, որն ավելի մեծ է (12 դյույմ), պատասխանատու է գործարանային MBUX մուլտիմեդիա համակարգի և նավիգացիայի կառավարման համար: Նոր Actros-ի զինանոցում կա նաև կիսաավտոմատ վարման համակարգ (երկրորդ մակարդակի ավտոմատացման ավտոպիլոտ): Նոր Actros-ի վաճառքը Եվրոպայում սկսվելու է հաջորդ տարվա գարնանը:

Ավտոմատացված Volvo Vera-ի դեպքում արդեն վարորդ այլևս պետք չէ, ինչի հետևանքով էլ խցիկի անհրաժեշտություն կորում է: Հենց այդ պատճառով էլ ապագայի այս տեսակի քարշակի տեսքն առաջին հայացքից կարող է թվալ տարօրինակ ֆուտուրիստական սպորտ-մեքենա:

Vera-ն ուժային կայանը փոխառել է այս տարի ավելի վաղ ներկայացված Volvo-ի սերիական բեռնատարների էլեկտրոքարշակներից.  շարժման մեջ էքսպերիմենտալ քարշակն 185 կիլովատտանոց էլեկտրաշարժիչով, որն ապահովում է 300 կմ վազք: Այնպես, որ այսպիսի քարշակը, այն մշակողների կարծիքով, կարող է օգտագործվել մեծ լոգիստիկ կենտրոնների կամ նավահանգիստների կողմից: Vera-ի տարողունակությունը կարող է հասնել մինչև 32 տ: