Nissan… տիեզերագնացի իսկական երազանք… Սա փիքափ Navara-ի նոր հատուկ թողարկումն է Dark Sky անվանմամբ, որը ստեղծվել է Nissan-ի և Եվրոպական տիեզերական գործակալության համագործակցության շնորհիվ:

Այս մեքենան, որը ներկայացվել էր որպես կոնցեպտ, ունի ամենագնաց «ատամնավոր» անվադողեր և մեծացված ճանապարհային լուսավորում, իսկ ամենահետաքրքիրը Navara Dark Sky կցորդի մեջ է: Ըստ էության, այն իրենից ներկայացնում է փոքր աստղադիտարան՝ բեռնախցիկում տեղավորված PlaneWave աստղադիտակով: Մեքենան հագեցած է 2,3լիտրանոց տուրբոդիզելով, 187 ձիաուժով:

Գերմանիայում անսովոր ցուցադրություն ունեցավ Renault-ը՝ իր EZ-Pro ավտոնոմ կոնցեպտով առաքման ծառայությունների համար, որն իր բնույթով պատասխան էր ֆրանսիացիների Mercedes Vision Urbanetic-ին, որը ցուցադրվել էր Հաննովերում: EZ-Pro կոնցեպցիան ներառում է ավտոնոմ վարող մոդուլ և անօդաչու խցիկ: Մեկ լոգիստիկ ծառայության կողմից կառավարվող մեքենաները կարող են տանել տարբեր ապրանքներ, քանի որ յուրաքանչյուր մոդուլ ունի իր նշանակումը, հաճախորդը և առաքման արագությունը:

Ստացողները կարող են ընտրել հարմար ժամը և վայրը, ինչպես նաև առաքման եղանակը՝ պատվերի ստացում առաքիչից կամ անօդաչու մոդելների ինքնասպասարկվող արկղիկների միջոցով:  Այդպիսի արկղիկների բացումը, որոնք աշխատում են շուրջօրյա, հնարավոր է բջջային հեռախոսի միջոցով:

Volkswagen-ը Հաննովերում ներկայացրել էր  I.D. Buzz Cargo-ն: Սպիտակա-կապտավուն գույնի թափքով ֆուրգոնը հանդիսանում է նախորդ տարվա կոնցեպտուալ I.D. Buzz-ի բեռնատար տարբերակը:  Գերմանացիները չեն ներկայացրել տեխնիկական մանրամասներ: Հայտնի է միայն, որ այս կոնցեպտը, ինչպես և I.D. ընտանիքի մյուս մեքենաները, ստեղծվել է MEB մոդուլային պլատֆորմի հիման վրա և մեկ լիցքավորման դեպքում կարող է հաղթահարել 550 կմ տարածություն, իսկ տարողունակությունը 800 կգ է:

Ինչպես պահանջում է մոդան, I.D. Buzz Cargo-ն նույնպես ունի ավտոմատացված վարում և տեսախցիկներ՝ հայելիների փոխարեն: Այս մեքենայի դեբյուտը պլանավորված է 2022թ.-ին:

Մեկ այլ, ավելի հետաքրքիր ցուցանմուշ է ներկայացրել Volkswagen-ը IAA 2018-ին՝ բեռնատար երեք-ականի Cargo e-Bike հեծանիվը: Ըստ գաղափարի, այսպիսի՝ 250 Վտ հզորությամբ էլեկտրաշարժիչով հեծանիվը օգտագործվելու է պահեստից մինչև պատվիրատուի հասցե բեռն առաքելու համար՝ քաղաքային փողոցներով: Տրիցիկլը կարող է զարգացնել մինչև 24 կմ/ժ արագություն, միևնույն ժամանակ հատուկ պլատֆորմի վրա կարելի է տեղավորել մինչև 210 կգ բեռ:

Աղբյուր՝ auto.tut.by