Դեկտեմբերի 26-ից Եվրասիական տնտեսական միության տարածքում ուժի մեջ են մտնում գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ պարունակող մթերքների մակնշման լրացուցիչ պահանջներ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ մակնշման նոր նորմերը գնորդներին հնարավորություն կտան սննդի ավելի գիտակցված և ճիշտ ընտրություն կատարել:

Այսուհետ ԵԱՏՄ միասնական շուկայում շրջանառվող և գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ պարունակող ապրանքների վրա ԵՏՄ շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի կողքին խոշոր տառատեսակով կտպագրվի նաև ԳՄՕ գրառումը: Այն պետք է համապատասխանի ԵՏՄ շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի ձևին և չափսերին:

Ավելի վաղ նման փոփոխությունների առաջարկով հանդես էր եկել «Ռոսպոտրեբնադզոր»-ը՝ հաշվի առնելով սպառողների ցանկությունը:

Աղբյուր՝ armtimes.com