Երկաթգիծը կարող է միացնել Ռուսաստանը և Կորեան` Վլադիվոստոկի միջոցով: Այս մասին հայտնել է DEITA.RU-ն:
Այս մասին հայտնի դարձավ Վլադիվոստոկի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Շերստյուկի և Տեչժոն քաղաքի պաշտոնական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Կորեայի Հանրապետության պատվիրակության հետ հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 26-ին: Հարավային Կորեայի պատվիրակության ղեկավարը նաև նշեց, որ Տեչժոնի և Վլադիվոստոկի բնակիչները կարող են ականատես դառնալ տրանս-կորեական միջազգային մագիստրալի ստեղծմանը: Պլանավորվում է, որ այն կապելու է Հարավային Կորեան, Կորեական Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետությունը և Ռուսաստանը: Նրա խոսքով, Վլադիվոստոկը այս եռակողմ փոխշահավետ համագործակցության մեջ շատ կարևոր տեղ է զբաղեցնելու:
«Կապված Կորեական թերակղզու սպասվող տաքացումների հետ, մենք հուսով ենք, որ արդեն շատ շուտով հնարավոր կլինի գնացքով ճամփորդել Սեուլից Մոսկվա: Այսպիսով, մեր երկրներին կկապի ապահով երկաթգիծը,- հավելեց Լի Ին Չխոլը: Եվ ես կարծում եմ, որ մեր ճանապարհները կմիանան ոչ հեռու ապագայում»: