Ստեփանծմինդա-Լարս անցակետի ռուսական հատվածում ժամանակավորապես դադարեցվել է բեռնատարների մուտքը դեպի Վրաստան. այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:

«Մերկասառույցի պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։

Այդ իսկ պատճառով այժմ Ստեփանծմինդա-Լարս անցակետի ռուսական հատվածում ժամանակավորապես դադարեցվել է բեռնատարների մուտքը դեպի Վրաստան։

Մարդատար ավտոմեքենաների համար և՛ անցակետը, և՛ Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց են։ Խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Աղբյուր՝ mamul.am