Կատրինա Բրեդշոուն 37 ամյա բեռնատարի վարորդ է Մեծ Բրիտանիայից: Նա փոքրուց հիացած էր բեռնատարներով: Վաղ հասակում Կատրինը երազում էր հարսանիքի գնալ հսկայական բեռնատարով, բայց նա չէր կարող պատկերացնել, որ տարիներ անց իր երազանքը կիրականանա: Հանդիսավոր օրը օգոստոսի 30-ն էր: Հարսնացուն զարմացրեց հյուրերին, երբ հարսանիքի վայր ժամանեց մի բեռնատար և խցիկից իջավ հարսնացուն՝ երկար սպիտակ հարսանյաց զգեստով: Հարսնացուն ինքն էր վարում բեռնատարը: Ավելին, բեռնատարը, որը ծառայեց որպես հարսանեկան լիմուզին, այն բեռնատարն էր, որով Կատրինան ամեն օր գնում էր աշխատանքի: Բեռնատարը տոնական զարդարված էր, իսկ հարսիկը չէր դադարում հիանալ դրանով:

-Այնքան ուրախ էի, որ կարողացա հարսանիքիս իմ բեռնատարով գալ: Հենց այսպիսին եմ ես. չէի պատտերացնում ավելի գեղեցիկ ժամանում,- հավելեց Կատրինան:

Կատրինայի երազանքն օգնեց իրականացնել այն ընկերությունը, որտեղ աշխատում է:

-Այս ընկերությունն իմ ընտանիքն է: Նրանք օգնեցին իրականացնել իմ երազանքի հարսանքը: