Նավթը թանկանում է անցած շաբաթվա կտրուկ նվազումից հետո՝ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև կոնֆլիկտի պատճառով:

Երկուշաբթի՝ հոկտեմբերի 15-ին նավթի գները բարձրացան՝ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների վատացման արդյունքում՝ սաուդյան անհետացած լրագրող Ջամալ Խաշկագգիի պատճառով:

Brent նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գները լոնդոնյան ICE Futures 1 բարրելի դիմաց կազմել են 81,44 դոլար, ինչը 1,01 դոլարով (1.26%) թանկ է նախորդ շրջանի համեմատ:

Ինչպես հայտնի է, վերջին անգամ կորած լրագրողին տեսել են, երբ նա մտել է Ստամբուլում սաուդյան դեսպանատուն: Որոշ տվյալներով նա հենց այդտեղ էլ սպանվել է:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է խիստ պատժել Սաուդյան Արաբիային, եթե վերջինս իրեն մեղադրի Խաշկագգիի սպանության մեջ:

Նույն ժամանակ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարեցին, որ չեն ընդունում օտարերկրյա կառավարությունների կողմից պատժամիջոցների սպառնալիքները և խոստանում են պատասխանել դրանց նմանատիպ սահմանափակող միջոցներով:
«Խաշկագգիի անհետացման խնդիրը հանդիսանում է նավթի գնի թանկացման գործոններից մեկը: Այնուամենայնիվ, նավթի գնի աճի տեմպը սահմանափակ է՝ կապված ԱՄՆ-ի նավթի գներն իջեցնելու կոչերի հետ»,- նշել է Samsung Futures Inc.-ի հումքի ոլորտի վերլուծաբան Քիմ Քվանգրաեն:

Նշենք նաև, որ անցյալ շաբաթվա տվյալներով Brent նավթի գինը նվազել է 4,4 %-ով, ինչը ամենաէական նվազումն էր ապրիլ ամսից սկսած, իսկ WTI նավթի գինը նվազել էր 4%-ով: