2018 թվականին Հայաստանի Հանրապետություն է ներկրվել մոտ 75,000 ավտոմեքենա, հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Հայաստանում ավտոմեքենաների ստույգ թիվը պատկան մարմինների կողմից չի տրամադրվում։

Սակայն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ԱԺ-ում իրեն վարչապետ ընտրելու կապակցությամբ գումարված նիստի հարցուպատասխանի ընթացքում հայտարարել էր, որ 2007 թվականի հունվարի 1-ին ՀՀ-ում կար մոտ 333,000 ավտոմեքենա, իսկ 2018-ի հունվարի 1-ի դրությամբ այդ թիվը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով մոտ 616,000-ին։

Աղբյուր՝ panarmenian.tv