2018 թվականի առաջին 9 ամսում Հայաստանից արտահանման ծավալը գերազանցել է 2017 թվականի ցուցանիշը, լրագրողների հետ զրույցում հայտնել է «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

Ըստ նրա, հունվար-սեպտեմբեր ամիսներին կնքվել է 5,9 մլրդ դրամի արտահանման պայմանագիր, մինչդեռ 2017-ի տարեկան ցուցանիշը կազմել է 5,7 մլրդ դրամ։

«Ակնկալում ենք այս տարի հասնել 7 միլիարդանոց շեմի», — ասել է Արմեն Ավակ Ավակյանը։

Հայաստանի արտահանման ծավալները 2017-ի առաջին 11 ամսում կազմել են $2,013 մլրդ՝ 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 23,5%-ով: Նախորդ տարում ՀՀ արտահանման 30%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, որից 26,8%-ը միայն ՌԴ-ին: Արտահանման 24,1%-ը բաժին է ընկել ԵՄ երկրներին:

Աղբյուր՝ panarmenian.net