Բարդ փաստաթղթաշրջանառությունը բեռնափոխադրումների ոլորտում ամենամեծ խնդիրներից է: Փաստաթղթերի ստորագրմանը մասնակցում են բոլոր կողմերը՝ բեռն ուղարկողները, ստացողները, տրանսպորտային և լոգիստիկ ընկերությունները: Միևնույն ժամանակ ընկերությունները կարող են գտնվել տարբեր մարզերում, այդ իսկ պատճառով նրանք նախընտրում են փոխանակվել սկանավորված փաստաթղթերով էլ. փոստի միջոցով: Այդպիսի կրկնօրինակներն  իրավաբանական ուժ չունեն, իսկ թղթերը ճանապարհին շատ դեպքերում կորում են:

Փորձագետների կարծիքով էլեկտրոնային բեռնագրերին անցումը թույլ կտա տրանսպորտային ընկերություններին և բեռն ուղարկողներին արագացնել ապրանքների ուղարկումն՝ միևնույն ժամանակ ապահովելով իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթաշրջանառություն: Բեռը ստացողներն էլ խնայում են փաստաթղթերի տպման, ուղարկման, մշակման և պահպանման ծախսերը, ինչպես նաև նվազում է ժամանակի ծախսը՝ այդ փաստաթղթերը փնտրելու և Հարկային տեսչությանը ներկայացնելու համար:

ԷԲՀ-ի ներդրման մասին Տրանսպորտի նախարարության հայտարարությունից հետո մի շարք ընկերություններ միանգամից որոշեցին փորձարկել այդ նորույթը գործի մեջ, որոնք հաջող են անցել:

Աղբյուր՝http://news.ati.su/article/2018/09/18/transportnaya-nakladnaya-v-elektronnom-vide-pochemu-biznes-otkazyvaetsya-ot-bumag-090000/