ՇՀԿ-ի (Շանհայի Համագործակցության Կազմակերպություն) անդամ-երկրները պատրաստակամություն են հայտնել բացել 6 նոր միջազգային ավտոմոբիլային երթուղի ոչ ուշ  քան 2020թ.:

Ինչպես հայտնեցին կազմակերպության մամլո ծառայությունից, ութ երկրների (Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, Ղազախստան, Ղրղզստան, Պակիստան, Ուզբեկստան, Տաջիկստան) ներկայացուցիչները Միացյալ հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ հաստատել են իրենց մտադրությունը՝ ստեղծելու միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների բարենպաստ պայմաններ: Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-14-ը Սյամենում (ՉԺՀ):

ՇՀԿ-ի ներկայացուցիչը նշեց, որ ուզբեկական և չինական կողմերը պատրաստակամություն են հայտնել 2019թ.-ից բացել Ուրումչի-Հորգոս (ՉԺՀ)/ Կորգաս (Ղազախստան)- Ալմա-Ատա-Տարազ- Չիմքենտ- Կոնիսբաևա (Ղազախստան)/ Յալլամա (Ուզբեկստան)- Չինազ: Նոր երթուղու փորձարկման նպատակով 2019թ.-ին չինական, տաջիկական և ուզբեկական կողմերը Ուզբեկստան- Տաջիկստան- Չինաստան երթուղիով կիրականացնեն թեստավորում:

Մեկ այլ կարևոր քայլ էր ՇՀԿ անդամ-երկրների փոխադարձ համաձայնությունը՝ այդ երկրների տարածքով ավտոմոբիլային բեռնափոխադրումների անխոչնդոտ իրականացմանը:

Միաժամանակ հանդիպման ժամանակ նշվեց նոր երթուղու փաստաթղթերի որոշ մասերում փոփոխությունների կատարման անհրաժեշտության մասին: Բացի դրանից, ութ երկրների ներկայացուցիչները համաձայնվեցին, որ միացյալ հանձնաժողովը նախագահող չինական կողմը մինչև 2019թ.-ի մայիսի 22ը կազմի թույլտվությունների նախնական 200 օրինակ և համապատասխան քվոտաներով ներկայացնի կողմերին:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2019թ.-ի մարտի մեկին Ղրղզստանում: