Մանր և միջին ֆերմերներից Foodza առաքման ռուսական ծառայությունը ներգրավել է 1 մլն դոլար Mail.ru Group-ից: Այդ մասին հայտնել է Foodza-ի համահիմնադիրներից Վլադիմիր Խոլյազնիկովը:

Գործարքին մասնակցել է նաև Larix վենչուրային ֆոնդը, ամերիկյան FJ Labs վենչուրային ֆոնդը և մի քանի մասնավոր ներդրողներ: Ներդրողների մասնաբաժինների մասին Խոլյազնիկովը չհայտնեց, սակայն նշեց, որ ընկերության 85%-ը մնում է հիմնադիրներին:

Foodza-ն աշխատում է թվային լոգիստիկայի ոլորտում՝ կապելով ոչ շատ խոշոր ֆերմերային տնտեսություններին մանր ու միջին բիզնեսների հետ:

Ընկերությունն ուզում է փոխել ֆերմերային մթերքի առաքման համակարգը, որտեղ հիմա մեծ բաժին ունեն մեծածախ խանութները և շուկան: Խոլյազնիկովի խոսքերով, այդ համակարգն արդեն հնացել է:

Foodza-ն այժմ Մոսկվայում ունի մի քանի հարյուր մետր խորանարդ վարձակալված բաշխիչ կենտրոն: Ապագայում ընկերությունը պլանավորում է բացել ոչ մեծ պահեստների ցանց Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և այլ խոշոր քաղաքներում, որտեղ մթերքները կառաքվեն հաճախորդերին հաշված ժամերի ընթացքում: